Լիբիայում թուրքական դեսպանատունը վերսկսել է իր աշխատանքը
Թուրքիայի դեսպանատունը վերսկսել է իր աշխատանքը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում: Trend գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Լիբիա է այցելել 2016 թ.մայիսի 30-ին, և այդ այցը նպաստել է Տրիպոլիում դեսպանատան աշխատանքի վերսկսմանը: Հիշեցնենք, որ այն ժամանակավորապես փակվել էր 2014 թվականին անվտանգության պայմանների վատթարացման պատճառով:
