Լոնդոնն ու Բեռլինը կատարում են Թրամփի հրամանը
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն,Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացրել է, որ դադարեցնում է ամերիկյան վիզաներ տրամադրել Իրաքի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին` կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի հետ,մուտքի արտոնագիր չի տրամադրվի նաև երկակի քաղաքացիություն ունեցող անձանց, եթե նրանց անձնագրերից մեկը կլինի արգելքի տակ հայտնված 7 երկրներից մեկից:
Նման որոշում է կայացրել նաև Բեռլինում ԱՄՆ դեսպանությունը, որը ամերիկյան վիզաների տրամադրման դադարի մասին հայտարարել է իր ֆեյբուքյան էջում:
