Առատ ձյունը կաթվածահար է արել Արեւմտյան Վրաստանը
«Վրաստան օնլայնը» հայտնում է ,որ Արեւմտյան Վրաստանում առատ ձյունը վնասել է էլեկտրամատակարարման գծերը, ինչի հետեւանքով Աջարիայում առանց լույս են մնացել ավելի քան 5 հազար բաժանորդներ, տեխնիկական բրիգադները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։ Աջարիայից բացի էլեկտրաէներգիայի մատակարարումը սահմանափակվել է Սամեգրելո տարածաշրջանի որոշ տեղանքներում՝ Զեմո Սվանետիում ու Իմերետիում։ Աջարիայի բարձ տեղանքում ձյան շերտի բարձրությունը գերազանցել է երկու մետրը։,դադարեցվել են դպրոցական դասերը։ Բաթումիի փողոցներում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները։ Քաղաքապետարանի նախաձեռնությամբ դրանց միացել են մոտ 50 մարզիկներ։ Վատ եղանակի պատճառով արդեն երրորդ օրն է փակ է Բաթումիի միջազգային օդանավակայանը, կաթվածահար են նաեւ Բաթումիի ու Փոթիի նավահանգիստները։
