ՌԴ կործանիչները հարվածել են ԻՊ-ի պահեստներին Դեյր էլ Զորում
INTERFAX.RU-ն` մեջբերելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը հայտնում է,որ ՌԴ օդատիեզերական ուժերին սիրիական Դեյր էլ Զոր նահանգում պատկանող Տու-22Մ3 6 հեռահար ռմբակոծիչներ հարվածներ են հասցրել«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
«Հարվածի արդյունքում ոչնչացվել են ԻՊ-ի կառավաման 2 հենակետ և զենք-զինամթերքի պահեստներ, ինչպես նաև մեծ թվով կենդանի ուժ և ռազմական տեխնիկա:Հունվարի 30-ին 6 կործանիչներ, օդ բարձրանալով ռուսական ավիաբազայի տարածքից և թռիչք իրականացնելով Իրանի և Իրաքի օդային տարածքներով, խմբակային հարվածներ են հասցրել ԻՊ-ի կառույցների ուղղությամբ », - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
