Էյֆելյան աշտարակի լուսավորությունն այս գիշեր կանջատվի
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն` պաշտոնական հայտարարությամբ ցավակցություն հայտնելով զոհերի և տուժածների հարազատներին ու մտերիմներին հայտարարել է,որ Ֆրանսիայի մայրաքաղաքը հարգանքի տուրք է մատուցում Քվեբեկում մզկիթի վրա իրականացված հարձակման զոհերի հիշատակին. ուղիղ կեսգիշերին որպես սգո նշան կանջատվի Էյֆելյան աշտարակի լուսավորությունը: «Հարգելու համար նրանց հիշատակն ու եղբայրական ուղերձ հղելու բոլոր քվեբեկցիներին ու կանադացիներին` Փարիզն այսօր երեկոյան կհանգցնի Էյֆելյան աշտարակի լույսերը, և այն փակ կլինի այցելությունների համար», - ասել է Իդալգոն:
