Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել փախստականներին հայրենիք վերադառնալ
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը կոչ է արել պատերազմի պատճառով հարևան երկրներ հեռացած համաքաղաքացիներին վերադառնալ հայրենիք:Վալիդ Մուալլեմը Դամասկոսում հանդիպել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են սիրիացի փախստականներին օգնություն տրամադրելու շրջանակում երկկողմ հարաբերությունների հարցեր։ «Մուալլեմը հավաստիացրել է, որ պետությունը պատրաստ է նրանց նորից ընդունել ու ապահովել խաղաղ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով»,- հայտնում է սիրիական ազգային ՍԱՆԱ գործակալությունը։
