Մադրիդի քաղաքապետը Թրամփին համեմատել է Հիտլերի հետ
Իսպանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Մանուելա Կարմենան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ, հայտնում է АВС թերթը։ «Մենք գիտենք, որ Սպիտակ տան ղեկավարի վերջին որոշումները, որոնք վերաբերում են ԱՄՆ-ում միգրացիոն քաղաքականության խստացմանը, իրավունքների խախտում է: ԱՄՆ օրինական կառավարություն է, որին աջակցում են մեծաթիվ քաղաքացիներ, սակայն 21-րդ դարում մենք տեսնում ենք մարդու իրավունքների խոշորագույն խախտում, նաև կառավարությունում, որին նույնպես ի սկզբանե աջակցում էինք»,- ասել է Կարմենան մինչ քաղաքապետարանի նիստն սկսելը։
