Կրեմլը չի բացառել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Նախքան G20-ի գագաթնաժողովը, որը հուլիսի 7-8-ին տեղի է ունենալու Համբուրգում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը կարող է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում ունենալ .նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ամենայն հավանականությամբ, այո »,-հայտարարել է նա լրագրողներին՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: Նա հույս է հայտնել, որ նախագահների օգնականների կողմից երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը երկար չի տեւի:
