Անտոնիո Բանդերասը հոսպիտալացվել է
Մեծ Բրիտանիայում հոսպիտալացվել է դերասան Անտոնիո Բանդերասը։ Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ դերասանը տեղափոխվել է Սուրեի հիվանդանոց, որը տեղակայված է իր տան մոտ։ Բարեբախտաբար, դերասանի մոտ լուրջ բան չի եղել: Համապատասխան ստուգումներ անցնելուց հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից: Դերասանի խոսքով՝ շնորհիվ բժիշկների հա իրեն հիմա լավ է զգում: Հիշեցնենք, որ դերասանը Բրիտանիայում է ապրում 2015 թվականից:
