Մզկիթում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Քվեբեկի մզկիթում հարձակման հետեւանքով 6 մարդ է զոհվել, հատնում է Reuters–ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին։Երկրի իշխանությունները տեղի ունեցածը բնորոշել են որպես ահաբեկչական հարձակում։ Կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Յանգիի խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել առաջին հարկում, հետո հանցագործները բարձրացել էին 2-րդ հարկ։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Վիրավորների կոնկրետ թիվը հայտնի չէ, նվազագույնը 6 մարդ է զոհվել:
