Թրամփի հրամանը նյութ է տալիս ԴԱԻՇ-ին քարոզչության համար. Մաքքեյն
Reuters գործակալությունը հայտնում է,որ Արիզոնայից սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը՝ մուսուլմանների մուտքը երկիր արգելելու մասին, տալիս է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը նյութ՝ քարոզչության համար։ «Մեր երկիրն ամուր սահմանների և կոշտ ստուգման կարիք ունի հենց հիմա։ Տեսեք, թե ինչ է կատարվում ողջ Եվրոպայում և ողջ աշխարհում. սարսափելի խառնաշփոթ»,-ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել էր, որ ԱՄՆ-ը ամուր սահմանների կարիք ունի։
