Վերականգնվել է ջրի մատակարարումը Դամասկոս
Reuters-ը հայտնում է,որ իշխանությունների և ընդդիմության միջև տեղի ունեցած համաձայնության շնորհիվ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը վերադարձրել են վերահսկողությունը Վադի Բարդա հովտի նկատմամբ, որտեղից Դամասկոսը մատակարարվում է ջրով։ Պայմանավորվածության համաձայն՝ ընդդիմադիրները հեռացել են Վադի Բարադայից և տեղափոխվել են հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգ՝ իրենց հետ տանելով թեթև զինատեսակներ և հովիտ են մուտք գործել սիրիացի զինվորականները, որոնք զբաղեցրել են այն տարածքը, որտեղ գտնվում է պոմպակայանը։ Դրա վերականգնումն արդեն սկսվել է։ Դամասկոսում մեծ խնդիրներ էին ծագել՝ կապված ջրամատակարարման հետ, քանի որ ընդդիմադիրները մի քանի անգամ դադարեցրել էին դրա մատակարարումը՝ կառավարական զորքերի հարձակումը զսպելու նպատակով։
