Թուրքիան՝Սիրիայում ԻՊ 20 զինյալի ոչնչացնելու մասին
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է,որ թուրքական զինված ուժերը հայտարարություն են տարածել Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու տասնյակ զինյալի ոչնչացնելու մյասին, հարվածներ են հասցվել ԻՊ 23 թիրախի, սպանվել է 20 զինյալ: Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
