Emirates ավիաընկերությունը ստիպված է եղել փոխել անձնակազմը
Khaleej Times-ը հայտնում է,որ Emirates ավիաընկերությունը ստիպված է եղել փոխել ԱՄՆ ուղևորվող չվերթների անձնակազմերը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանից հետո, ով դադարեցրել է ԱՄՆ մուտքը մի շարք մուսուլմանական երկրների քաղաքացիների համար։ «Յոթ պետությունների քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի պահանջներում այդ փոփոխությունները վերաբերվում են բոլոր ուղևորներին և անձնակազմի անդամներին։ Մենք անհրաժեշտ ուղղումներ ենք մտցրել անձնակազմերում՝ համապատասխան վերջին պահանջների։ Emirates-ը շարունակում է չվերթներ իրականացնել ԱՄՆ՝ համաձայն չվացուցակի»,-ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։
