ՌԴ-ն Սիրիա է ուղարկել մեծ քանակությամբ զրահամեքենաներ
Ինչպես հայտնում է Fars գործակալությունը՝ ՌԴ-ն Սիրիա է ուղարկել մեծ քանակությամբ «Վոդնիկ» զրահամեքենաներ, որոնք պետք է անցնեն կառավարական բանակի սպառազինության կազմ՝ դժվարմատչելի տեղանքներում մարտեր վարելու համար, զրահամեքենաները բերվել են սիրիական Տարտուս նավահանգիստ։ Զրահամեքենաները կկիրառի «Ֆայլակ ալ Համես» կազմավորումը, որը գործածում է Սիրիա ուղարկվող ռուսական զենքը։ Հաղորդվում է նաև, որ Մոսկվան ծրագրում է հավելյալ ռազմական սարքավորումներ ուղարկել Խմեյմիմ ավիաբազա (Լաթաքիա), որը կիրառում են ՌԴ օդատիեզերական ուժերը։
