Վալսը պարտվում է
Բելգիական RTBF հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով ընտրատեղամասերի ելքի մոտ անցկացված հարցման տվյալներին հայտնում է,որ Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը պարտվում է Ֆրանսիայի իշխող Սոցիալիստական կուսակցության փրայմերիզի երկրորդ փուլում՝ լրջորեն զիջելով կրթության նախկին նախարար Բենուա Ամոնին։ Ամոնի օգտին իր ձայնն է տվել փրայմերիզի մասնակիցների 58-60 տոկոսը։ Փրայմերիզի առաջին փուլը կայացել է հունվարի 22-ին, հաղթել է Ամոնը, ով ստացել է 36.5 տոկոս ձայն։ Վալսին նախապատվություն է տվել մասնակիցների 31.9 տոկոսը։ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլի 23-ին և մայիսի 7-ին։
