Միջնորդագիր՝Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցի դեմ
RIA Novosti-ն հայտնում է,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այց թույլ չտալու պահանջով միջնորդագիրն արդեն հավաքել է 550 հազարից ավելի ստորագրություն,որը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում։ Խորհրդարանի կողմից միջնորդագրի դիտարկման համար անհրաժեշտ է, որպեսզի այն հավաքի 100 հազար ստորագրություն։ Ավելի վաղ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը կոչ էր արել Facebook սոցցանցի իր բաժանորդներին ստորագրել այդ միջնորդագիրը։
