Մրսկան մարզպետն ու հավատարիմ ՀՀԿ-ականները

ՀՀԿ-ի համար հունվարի 26-ը նշանավոր օր էր, ոչ թե նրա համար, որ պատմական հռչակված խորհրդի նիստն էր լինելու, որի մասին նախապես խոսվում էր՝ որոշվելու էր հին ու նոր, հավատարիմ ու անհավատարիմ Հանրապետականների հարցը, բացահայտվելու է ընտրական ցուցակը եւ առհասարակ քաղաքական անցուդարձում մավրը կողմնորոշելու էր մոլորյալ շարքերին, այլ նշանավոր էր այն առումով, որ երբեմնի ճարտասան, աքլորացած ՀՀԿ-ականները խեղճացել, մի բուռ էին դարձել ու հավատարմության երդումներից բացի ոչինչ չէին խոսում կուսակցության հասցեին: Այն բանից հետո, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ձեռքից նախ իր սիրելի պաշտոնը խլեցին, իսկ հետո՝ նաև այդ մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարման իրավունքը, անմիջապես լուրեր տարածվեցին այն մասին, թե Լիսկան նույնպես կհետևի կուսակցությունից խռովածների օրինակին և իր անդամատոմսը կհանձնի: Սակայն խորհրսի նիստին եկած Խաչատրյանը հավատարմության այնպիսի երդում տվեց, որ հարց տվողները ամաչեցին իրենց հանցավոր քայլից. «Ով նման բան է ասում, գլուխը պատով է տալիս: Բոլորը կարող են լքել, բայց ես՝ չէ»: Այո, Սուրիկ Խաչատրյանը չի կարող լքել, նա իհարկե շատ կուզենար, բայց լքի, որ ի՞նչ անի, նրա դեմ այնպիսի մեծ փաթեթ կա, որ կարող է պայթյուն առաջացնել, կամ ով պետք է ընդունի հանրահայտ Լիսկային, ո՞ր թիմում, նա առնվազն կարող է <<տակից>> խաղեր տալ թիմի դեմ, ինչն էլ հաստատ կանի: Նրան փոխարինած Վահե Հակոբյանը ընտրությունների հետ կապված մտահոգվելու առիթ չունի, նա էլ ՀՀԿ գրասենյակ մտնելուց առաջ լրագրողներին վստահեցրեց, որ անպայման հաջողելու է: Հիշեցմանը, թե Սուրիկ Խխաչատրյանը մշտապես բարձր տոկոսներ է խփել, մարզպետը քար գցեց նախորդի բոստանը, ասելով, որ ինքն այլ մեթոդներով է աշխատելու, իսկ ինչ մեթոդներով էր աշխատում Խաչատրյանը հարցին նա մանեւրեց, ասելով, որ իր մոտեցումներն են այլ լինելու եւ ինքը կարողանալու է <<բարի խոսքով>> քվե կորզել: Մարզպետի ռոմանտիկ պատկերացումները լրագրողների երեւակայությունն էլ ավելի սրեց ու սրվեցին հարցերի բնույթը, բայց Վահե Հակոբյանը զգաց, որ ինքը մրսում է, ասես եկել էր ոչ թե լեռնային Սյունիքից, այլ Աֆրիկայից ու հայտարարեց, թե զրույցը ավարտում է: «Ես մի ճանապարհով կյանքում շարժվել եմ, տենց էլ մեռնելու եմ։ Ոչ մի դեպքում չեմ լքի Հանրապետական կուսակցությունը», - իր հերթին խոստացավ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը: Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշմանը Մովիսիսյանն արձագանքեց. «Ես ձեզ երբ եմ ասել՝ կարողա ոտերդ սոտ տա, ընգնեք մեռնեք, մի օր հետո չգիտենք՝ ինչ կլինի»: Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն էլ էր ներկայացել նիստին, չնայած խոսակցություններին, թե նա էլ կհեռանա կուսակցությունից, Պողոսյանը հայտնեց, թե չի պատրաստվում: Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը նիստին եկավ մի քանի ավտոմեքենաների ուղեկցությամբ եւ հոլիվուդյան ժպիտով սողոսկեց գրասենյակ, ինչպես միշտ շրջանցելով լրագրողնեի հարցերը: Գեներալիտետն էլ նյարդային պահվածք դրսեւորեց, Մանվել Գրիգորյանը մեքենայից իջնելուն պես հոխորտաց մի կողմ քաշվել լրագրողներին, իրեն հարց չտալ, իսկ Սեյրան Սարոյանը տրամադրություն չուներ, ձեռնափայտով էր, ասաց, որ նոր է վիրահատել ոտքերը: ՀՀԿ գրասենյակ մտնող եւ ոչ մի ՀՀԿ-ականից հնարավոր չեղավ կորզել առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին, բոլորը հավանաբար սպասում են Սերժ Սարգսյանին, վերջինս է որոշում, թե ով ինչ պետք է անի, անի, թե չանի: Խորհրդի նիստն էլ նույնքան զսպվածության մեջ էր անցել, Սերժ Սարգսյանը ոչ թե ուղիղ, այլ այլաբանորեն է խոսել Հովիկ Աբրահամյանի հեռանալու մասին: Խոսելով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձից նա նախ ասել է, թե չի ողջունել այդ քայլը, իսկ հետո անցել է իր խոսքով մյուս կարեւոր հարցին. «Ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»,- ակնարկել է Սերժ Սարգսյանը: Անի Սահակյան

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am