Իրանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին
Իրանի ԱԳՆ-ը կանչել է Շվեյցարիայի դեսպան Ջուլիո Հաասին, ով ներկայացնում է Վաշինգտոնի շահերը Թեհրանում՝ կապված Իրանի քաղաքացիների մուտքի սահմանափակման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի հետ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Դեսպանին բողոքով նամակ է փոխանցվել՝ կապված ԱՄՆ նախագահի վերջին հրամանի, ներմուծված սահմանափակումների և ԱՄՆ ուղևորվող Իրանի քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի հետ։
