Բոլոր դեսպանատները պետք է տեղափոխվեն Երուսաղեմ. Նեթանյահու
Newsru-Israel–ը հայտնում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը ամերիկյան դեսպանատան՝ Երուսաղեմ տեղափոխման հարցով։«Ես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ մեր դիրքորոշումը եղել է ու մնում է անփոփոխ՝ ԱՄՆ դեսպանատունը պետք է գտնվի Իսրայելի մայրաքաղաքում, Երուսաղեմում: Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչությունների մեծ մասը կտեղափոխվի մայրաքաղաք»,- ասել է նա: Նա նաև հույս է հայտնել, որ երկրում բոլոր դեսպանատները կտեղափոխվեն մայրաքաղաք։
