Le président @fhollande et @realDonaldTrump se sont entretenus par téléphone ce soir. Lire le communiqué de presse :
Օլանդը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման պայմանները
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորումից հետո՝ Մինսկյան համաձայնագրերի համապատասխան։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնել են Ելիսեյան պալատից։ Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանափակիչ միջոցառումների չեղարկումը հնարավոր կլինի քննարկել միայն Մոսկվայի կողմից մինսկյան համաձայնագրերի բոլոր կետերի կատարումից հետո:


