Իրանցիներին թույլ չեն տրվել ԱՄՆ մեկնող ինքնաթիռներ նստել
170 իրանցիների թույլ չեն տրվել ԱՄՆ մեկնող ինքնաթիռներ նստել: Այս մասին հայտնում է իրանական IRINN գործակալությունը: Պատճառը Դոնալդ Թրամփի կողմից միգրացիոն քաղաքականության ոլորտում հրամանագրի ստորագրումն է: Հրամանի համաձայն՝ 90 օրով արգելք է սահմանվում Իրաքի, Իրանի, Սիրիայի, Սուդանի, Եմենի, Լիբիայի և Սոմալիի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի վրա։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ավիաընկերությունները զանգվածաբար մերժում են Իրանի քաղաքացիներին գրանցել ԱՄՆ չվերթների։
