Մերկելը դատապարտել է փախստականների մասին Թրամփի հրամանագիրը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է յոթ մուսուլմանական երկրներից միգրանտների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ Այս մասին Spiegel թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: «Մերկելը համոզված է, որ ահաբեկչության դեմ ակտիվ պայքարը, որը, անշուշտ, անհրաժեշտ է, հիմք չէ որոշակի ծագման կամ դավանանքի մարդկանց կասկածելու համար»,- ասել է Զայբերտը: Հիշեցնենք, որ Թրամփի որոշումով ԱՄՆ մտնելու արգելքը տարածվելու է Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի քաղաքացիների վրա։
