Ֆրանսիայում կընտրեն սոցիալիստների կողմից նախագահի թեկնածու
Ֆրանսիայի իշխող Սոցիալիստական կուսակցությունն այսօր ընտրում է նախագահական ընտրությունների իր թեկնածուին, որը տեղի կունենա 2017թ.: Այս մասին հայտնում է RFI–ն։ Ընտրություններում սոցիալիստների ներկայացնելու իրավունքի համար պայքարելու են նախկին վարչապետ Մանուել Վալսը ու կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը։ Առայժմ հարցումները սոցիալիստ թեկնածուին խոստանում են միայն հինգերորդ տեղը գարնանային ընտրություններում։ Նախագահական ընտրապայքարի ֆավորիտներ են համարվում Մարին Լե Պենը ու Ֆրանսուա Ֆիյոնը։ Անցած կիրակի օրը կայացած փրայմերիզի առաջին փուլում ֆավորիտը Ամոնն էր՝ ձայների 35.21 տոկոսով, այն դեպքում, երբ Վալսը հավաքել էր 31.56 տոկոս:
