15 գրոհային է ոչնչացվել
Ֆիլիպինցի զինվորականները երկրի հարավում գործողության ընթացքում «Մաուտե» արմատական իսլամիստական խմբավորման 15 գրոհայինի են ոչնչացրել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հարավային Լանաո նահանգում ռմբակոծությունների և հրետակոծությունների արդյունքում վնասվածք է ստացել խմբավորման առաջնորդներից մեկը:
