Մարտին Շուլցն առաջադրվել է
Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության կառավարման նիստի ժամանակ որոշվել է կանցլերի պաշտոնի համար առաջադրել Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցի թեկնածությունը։ Շուլցի թեկնածությունն առաջադրել է կուսակցության առաջնորդ Զիգմար Գաբրիելը, որը նաև Շուլցին կհանձնի կուսակցության կառավարումը՝ կապված Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում իր նշանակման հետ, հայտնում է DW–ն։ Շուլցի թեկնածության պաշտոնական հաստատումը տեղի կունենա մարտին
