Բեռլուսկոնիին նոր մեղադրանքներ են ներկայացվել` «Ռուբիի գործով»
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին նոր մեղադրանք է ներկայացվել «Ռուբիի գործով»: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` դատարանում անցկացվել են Բեռլուսկոնիի դեմ « Ռուբիի գործով» վկաների առաջին լսումները՝ նախկին քաղաքական գործչի կողմից անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հետաքննության տվյալների համաձայն` Բեռլուսկոնին իր հաշվապահին հանձնարարել է կանխիկ գումար փոխանցել որպես վկա հանդես եկող աղջիկներին սուտ ցուցմունք տալու համար:
