Որ պայմանում մահմեդականներին կթույլատրեն մնալ ԱՄՆ տարածքում
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ղեկավարությունը հաղորդել է, որ հետ չեն ուղարկվի այն մահմեդականները, ովքեր ԱՄՆ-ում են գտնվում գործող վիզաների շրջանակներում: Հիշեցնենք, որ կապված երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած միգրացիոն քաղաքականության խստացման մասին նոր հրամանի հետ, մահմեդական ներգաղթյալները պետք է արտաքսվեին երկրից, սակայն որոշվել է հնարավորություն տալ նրանց, ովքեր մոտ են վիզա ստանալուն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «Այդ մարդիկ անցել են ստուգումների խստացված ընթացք և ԱՄՆ-ում հետևում են մեր միգրացիոն օրենքներին և դատական որոշումներին»,- նշվում է հաղորդագրությունում:
