31 հոգի տեղափոխող նավ է անհետացել
Մալայզիայի ափերին զբոսաշրջիկների նավ է անհետացել: Այս մասին գրում է Aif.ru-ն՝ հղում անելով չինական ԶԼՄ-ներին:Գործակալությունը հայտնում է, որ հունվարի 29-ին Կոտա-Կինաբալուում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է, որ նավում չինացի զբոսաշրջիկներ են եղել՝ մոտ 31 հոգի: Այժմ որոնողական աշխատանքներ են տարվում:
