Մերկելը իշխող կոալիցիայի կողմից կանցլերի պաշտոնին միասնական թեկնածու կառաջադրվի
Գերմանիայի իշխող կոալիցիայի անդամ Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության ղեկավար, Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը հայտարարել է, որ Անգելա Մերկելը կդառնա Գերմանիայի կանցլերի պաշտոնի միասնական թեկնածուն իշխող կոալիցիայից: Առաջադրումը տեղի կունենա կուսակցությունների՝ Մյունխենում կայանալիք հանդիպումից հետո: Զեհովերը համարում է, որ Մերկելը, որպես ուժեղ կանցլեր, անհրաժեշտ է Գերմանիային: «Անգելա Մերկելը ոչ միայն հիանալի ներկայացնում է Գեմանիան, նա հանդես է գալիս միջազգային մակարդակում»,- նշել է նա:
