Թրամփն ու Մերկելը քննարկել են ՌԴ-ի հետ հարաբերություններ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հայտնում է Սպիտակ տունը: Նրանք անդրադարձել են նաև ուկրաինական ճգնաժամին, ՆԱՏՕ-ն և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցությանը: ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ երկու ղեկավարները պայմանավորվել են խորացնել ամերիկա-գերմանական հարաբերություններն ու ամրապնդել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում համագործակցությունը:
