ՌԴ-ի և Իրանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Նրանք քննարկել են Աստանայում Սիրիայի հարցով հանդիպման արդյունքները: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:
Նախարարները նաև նշել են, որ այդ հանդիպումն արդյունավետ հարթակ է դարձել հակամարտության կողմերի միջև ուղիղ երկխոսության համար: