Էրդողանն ու իր կինը հյուրընկալել են Լինդսի Լոհանին
Հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ՝ Էմինեի հետ։ Նա լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում և գրել, որ կատարվել է իր երազանքը: «նախագահ Էրդողանն ու առաջին տիկինն ինձ հրավիրեցին իրենց տուն։ Սիրիացի փախստականների օգնության գործում նրանց ջանքերն ոգևորող են»,-գրել է Լոհանը։
