Էրդողանը հանդիպել է Թերեզա Մեյի հետ
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ժամանել է Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է Թերեզա Մեյին, հանդիպումն անցել է Անկարայի նախագահական համալիրում։ Մեյի պաշտոնական այցի ծրագրում նախատեսված են բանակցություններ նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ։ Մեյը թուրքական ղեկավարության հետ կքննարկի ահաբեկչության դեմ պայքարը, կիպրական խնդրի կարգավորումն ու ԵՄ-ի հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր։
