Օբամայի ավագ դուստրը մասնակցել է Թրամփի դեմ ակցիային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դուրս Մալիան միացել է Dakota Access նավթատարի կառուցման դեմ բողոքի ակցիային, հաղորդում է Daily Mail–ը։Օբամայի 18-ամյա դուստրը Sundance ամենամյա կինոփառատոնի ժամանակ միացել է շուրջ հարյուր ցուցարարների, ովքեր իրենց բողոքն են արտահայտնել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրերի դեմ: Daily Mail–ի փոխանցմամբ, ամերիկացի դերասանուհի Շեյլին Վուդլին նշել է, թե «ապշած է» նրանից, որ Մալիա Օբաման ինքնուրույն մասնակցել է ցույցին։ Նրա խոսքով, ժամանակին Մալիայի հայրը բավականաչափ ջանք չգորշադրեց՝ նավթատարի շինարարությունը ամբողջությամբ դադարեցնելու համար։
