Խոզի եւ մարդու հիբրիդ է ստեղծվել
Ամերիկացի, իսպանացի եւ ճապոնացի կենսաբաններն ստեղծել են խոզի եւ մարդու հիբրիդներ: Գիտնականները խոզի ավելի քան 1,4 հազար սաղմեր մտցրել են մարդու մակածված ցողունային բջիջների երեք տիպերից մեկում: Այնուհետեւ սաղմերը պատվաստվել են մայր խոզին, որտեղ դրանք հաջողությամբ զարգացել են: խոզի սաղմում ձեւավորել են բջիջներ, որոնք տարբեր տեսակի հյուսվածքների՝ սրտի, լյարդի եւ նյարդային համակարգի հյուսվածքների նախորդներ են: Խոզի եւ մարդու հիբրիդներին թույլ են տվել զարգանալ երեք-չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո էթիկական նկատառումներով դրանք ոչնչացվել են:
