Ասադը դեմ է եղել Սիրիայի ապագա Սահմանադրության ռուսական նախագծին
Սիրիայի նախագահ Բըշար ալ Ասադը դեմ է եղել Սիրիայի ապագա Սահմանադրության ռուսական նախագծին, որին դեմ են արտահայտվել նաեւ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները: Ինչպես նշվում է՝ այդ նախագծով բավականին սահմանափակվում են նախագահի լիազորությունները: Ռուսական նախագիծը բաղկացած է եղել ութսունհինգ հոդվածից եւ նախատեսել է, որ օրենսդիր իշխանությունը փոխանցվի նախագահից կառավարությանն ու պառլամենտին: 2021-ին ներկայիս նախագահ Բըշար ալ Ասադը ցանկանում է հնարավորություն ստանա վերընտրվելու, սակայն նախագիծը սահմանափակում է այդ իրավունքը:
