«Գոհ եղիր, որ դու ողջ ես մնացել». Շուշանիկ Բախշյանը` ծննդկանին. «Փաստինֆո»

Այսօր արդեն 5-ամյա Էմիլի ծննունդը տարիներ առաջ ընդունել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը. երեխան ծնվել էր կյանքը վտանգող ծանր վնասվածքներով: Երիտասարդ կնոջ առաջին հղիությունն էր, իսկ հղիության ողջ ընթացքը հսկել է մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը: Երեխան ծնվել է ծայրահեղ ծանր վիճակում, ինչի մեջ հարազատները բժշկուհուն են մեղադրում: «Փաստինֆո»–ի թղթակցի հետ զրույցում կինը պատմել է, որ հղիության ընթացքում իր մոտ որևէ առողջական խնդիր մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը չի նկատել, պտուղն է մեծ եղել, որը պարզվել է դեռևս հղիության 35-րդ շաբաթականում՝ ուլտրաձայնային հետազոտության (ЭХО) ենթարկելու արդյունքում: «ЭХО» բժիշկը հղիին ասել է, որ պտղի մեծ չափերի մասին անպայման տեղեկացնի հղիությունը հսկող բժշկին` հայտնելով նաև, որ անհրաժեշտություն կա կեսարյան հատմամբ ծննդալուծել և չսպասել 40 շաբաթը լրանալուն: Խորհուրդը բարկացրել է Շուշանիկ Բախշյանին, ով տեղեկանալով այդ մասին` մեր զրուցակցի ներկայացմամբ, արձագանքել է շատ կոպիտ` տվյալ բժիշկը չէ քո բժիշկը, որ որոշում կայացնի: Վստահելով Շ. Բախշյանին` հղիին մնում էր սպասել: 38 շաբաթականում Շուշանիկ Բախշյանը որոշում է կնոջը ծնդալուծել՝ այն էլ բնական ճանապարհով, աննկարագրելի դժվարություններով ծնվում է տղա երեխա՝ 5 կիլոգրամ քաշով: Քանի որ պտուղը մեծ էր և չէր կարող ծննդաբերությունը ընդհանալ բնականոն, ստիպված են եղել կիրառել բոլոր հնարավոր ու անհնար հնարքները՝ երեխային դուրս բերելու համար: Բազմակի քաշքշոցների ու սեղմումների հետևանքով երեխան ստացել է աջ բազկային բոլոր հյուսվածքների վնասվածք (тотальный акушерский парез правого плечевого сплетения), բոլոր 5 նյարդերը պոկվել էին, որից երկուսը՝ ողնուղեղից: Երեխայի մոր խոսքով՝ նորածին որդու ամբողջ մարմնի վրա եղել են եղունգների ճանկռած հետքեր, կապտուկներ, որոնց հետքերը մինչև օրս կան նրա մարմնի վրա: «Նա որոշեց, որ ես կարող եմ ինքնուրույն ունենալ երեխայիս, իսկ վերջում ասաց, որ տեղյակ չէր, որ երեխայի քաշը 5 կիլոգրամ էր և որ շատ թիկնեղ է»,- ասաց Էմիլի մայրը՝ հավելելով, որ իր երեխան ծնվելուց շատ ծանր վիճակում է եղել, չի կարողացել դուրս գալ, խեղդվել է, և հաշվել են, որ նորածինը ծնվել է մահացած: Աբգարի սանդղակով գնահատել են – 1: Էմիլի ծնողների խոսքով՝ 1 շաբաթ երեխան մնացել է «Շենգավիթ» ԲԿ-ում, և նրա ծանր վիճակի մասին իրենց տեղյակ չեն պահել, իսկ երբ մայրը հարցրել է, թե ինչու՞ երեխան ձեռքը ընդհանրապես չի շարժում, Շուշանիկ Բախշյանը ասել է, որ ուսի շրջանում կապտուկիգեմատոմա է առաջացել, ցավի պատճառով երեխան չի կարողանում շարժել ձեռքը, ավելացնելով «հիմա դա է կարևոր, գոհ եղիր, որ դու ողջ ես մնացել», այդպես էլ չնդունելով, որ կեսարյան հատման միջոցով կնոջը ծնդալուծելու դեպքում չէին լինի այդ ծանր խնդիրները: Միայն 7-րդ օրը ծննդատան բաժանմունքի վարիչը խոստովանել է, որ ծնվելու ժամանակ երեխային տրավմայի են ենթարկել, և որ դա իրենց մեղավորությունն է` հավելելով, որ այս պահին դա չէ կարևորը, կարևորը՝ երեխան ողջ մնա».- ասաց Էմիլի հայրը : «Շենգավիթ» ԲԿ-ից 7-րդ օրը երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ փոքրիկը գտնվել է 1 ամիս կոմայի մեջ, իսկ արդեն 5 ամսական Էմիլը Գերմանիայում ենթարկվել է բարդագույն վիրահատության, որը տևել է 10-ը ժամ, երեխայի բուժումը շարունակվում է, և դեռ առջևում սպասվում են բազմակի ծանր վիրահատություններ: Ծնողների խոսքով՝ լինելով բազմակի անգամ Գերմանիայի Դաշնությունում բուժման նպատակով, բժիշկները որևէ երաշխիք չեն տալիս, որ մի օր Էմիլը կկարողանա ձեռքը շարժել և նշում են, որ իրենց պրակտիկայում նյարդերի այդպիսի վնասվածքի չեն հանդիպել: Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ երեխայի աջ ձեռքը ձախից կարճ է, իսկ շարժումները ամբողջությամբ բացակայում են: Անասելի մեծ ցավ կար ծնողների աչքերում: Նրանք հոգեբանական ապրումների մասին չեն էլ ցանկանում խոսել: Երեխայի ծնողներն ուրախ էին միայն նրանով, որ, անցնելով այդ դժվարագույն ճանապարհը, երեխան ունի միայն ձեռքի շարժման խնդիր: Իսկ Էմիլի տված հարցերին պատասխաններ գտնելու համար, թե ինչու՞ իր ձեռքը չի շարժվում, մնում է պատկերացնել, թե ծնողը ինչ կարող է զգալ այդ պահին: Էմիլի ծնողների խոսքով՝ իրենց անասելի ցավ պատճառած բժիշկ Շուշանիկ Բախշյանն այս տարիների ընթացքում որևէ անգամ չի էլ հետաքրքրվել երեխայով: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am