«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել առաջին հակակոռուպցիոն օրենսդրական նախաձեռնությամբ: Կուսակցության հիմնադիր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում այս կապակցությամբ գրառել է.
«Փետրվարի 2-ին շրջանառության մեջ եմ դրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Սույն փաթեթի ընդունման արդյունքում ՏՄՊՊՀ նախագահն (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի) նախագահն այլևս չի կարող որևէ կուսակցության անդամ լինել ինչպես այսօր է։
Սույն փաթեթը քննարկվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդում, և սա մեր առաջին հակակոռուպցիոն օրենսդրական նախաձեռնությունն է: Մենք գտնում ենք, որ սույն փաթեթի ընդունումը կնվազեցնի ամենաբարձր մակարդակով իրականացվող հովանավորչությունը Հայաստանի Հանրապետությունում:
Մասնավորապես, իմ կողմից առաջարկված կարգավորման նպատակն է ապահովել այս բոլոր մարմինների պաշտոնատար անձանց քաղաքական չեզոքությունը: Խնդիրն այն է, որ այս մարմիններն իրենց լիազորությունների անաչառ իրականացման համար, որպես հիմնաքարային պայման, պետք է անկախ լինեն պետական մարմիններից, առանձին պաշտոնատար անձանցից, տնտեսվարող սուբյեկտներից ու նշվածների հետ փոխկապակցված անձանցից:
Փաստն այն է, որ Հայաստանում տնտեսվարող սուբյեկտներն ու քաղաքական և այլ պաշտոններ զբաղեցնող անձիք չափազանց հաճախ նույնանում են, և անձը, լինելով միաժամանակ ինչպես այդ մարմիններից որևէ մեկի, այնպես էլ որոշակի կուսակցության անդամ, չի կարող անկաշկանդ իրականացնել իր լիազորությունները, և այստեղ, ըստ էության, անխուսափելի է շահերի բախումը: Այսինքն, ակնհայտ է, որ անձը չի կարող անաչառ լինել որոշակի քաղաքական թիմի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ համապատասխան դեպքերում վարչական վարույթ հարուցելու, խախտումները գրանցելու և որակելու, սանկցիա կիրառելու ընթացքում, երբ ինքը ևս միաժամանակ այդ նույն թիմի անդամ է:
նչպե՞ս կարող է որևէ կուսակցության անդամ հանդիսացող խորհրդի անդամը կամ նախագահն իրականացնել իր լիազորությունները նույն կուսակցության այլ անդամների կողմից ղեկավարվող պետական մարմիններում, որոնց թվում են նախարարություններ և այլ գերատեսչություններ ու մարմիններ, խուսափել շահերի բախումից և լինել անկողմնակալ»,- գրառել է պատգամավորը:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը