Վերադարձվել է հսկողությունը Դամասկոսի ջրի աղբյուրի նկատմամբ
РИА Новости-ն՝ հղում անելով Ալ-Մայադին հեռուստաալիքին հայտնում է,որ Սիրիայի կառավարական զորքերը բարձրացրել են Սիրիայի պետական դրոշը քաղցրահամ ջրի Այն-էլ-Ֆիջի աղբյուրի վրա՝ ահաբեկիչներից այն ազատագրելուց հետո, ջրի աղբյուրի նկատմամբ վերահսկողություն վերադարձնել սիրիական բանակին հաջողվել է գրոհայինների հետ ձեռքբերված պայմանավորվածություններից հետո, համաձայն որոնց՝ նրանք պետք է լքեն բնական ջրհորի շրջանը։ Անցած շաբաթվա վերջին Բարադա հովիտը, որտեղ գտնվում է աղբյուրը, լքել է 2000 խաղաղ բնակիչ և 600 գրոհային, նրանք բոլորն ուղևորվել են Իդլիբ։ Նշենք,որ «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման գրոհայինները դեկտեմբերին պայթեցրել էին Բարադա հովտի ջրատարը և զավթել այնտեղ գտնվող քաղցրահամ ջրի աղբյուրը, որը հանդիսանում է Դամասկոսը սնող միակ բնական աղբյուրը։ Այդ ողջ ընթացքում մայրաքաղաքի մոտ 6 մլն բնակիչները մնացել էին առանց ջրամատակարարման։
