Պայթյուն Իրաքի հյուսիսում.երեք մարդ է մահացել
ТАСС-ը՝ հղում անելով As Sumaria-ին փոխանցում է ,որ առնվազն երեք մարդ մահացել է, վիրավորվել՝ վեցը Իրաքի հյուսիսում որոտացած պայթյունի հետևանքով: Ճանապարհահատվածի մոտ տեղադրված պայթուցիկը գործի է դրվել այն ժամանակ, երբ խաղաղ բնակիչները փորձել են լքել «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքները:
