3 մարդ է ձերբակալվել ԴԱԻՇ-ի անդամ լինելու կասկածանքով
haberler.com-ը հայտնում է,որ Թուրքիայի Սաքարիա նահանգի գլխավոր դատախազության կողմից ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գործողությունների շրջանակներում 3 մարդ է ձերբակալվել այդ խմբավորման անդամ լինելու կասկածանքով.ձերբակալված 3 կասկածյալները Իրաքի քաղաքացի են: Ձերբակալվածները կասկածվում են Իրաքի Մոսուլ քաղաքում իրականացված ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջ:
