Ղազախստանի քաղաքացին կասկածվում է ահաբեկչության մեջ
RIA Novosti-ին Ղազախստանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը հայտնել է,որ Աֆղանստանում ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի, որը կասկածվում է ահաբեկչական գործունեության մեջ, քննարկվում է նրա արտահանման հարցը: Ղազախստանի քաղաքացի Դամիր Զնալիևը ձերբակալվել է Աֆղանստանի Սարի-պուլ հյուսիսային նահանգում հունվարի 19-ին: «Ղազախստանի հայտով ավելի վաղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի միջոցով»,- ասել է Ժայնակովը:
