Գեներալ-մայորի՝ ոչ սթափ վիճակում գտնվող աղջկա «գաստրոլները» Երևանում

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի 132/133 հասցեի բնակչուհի, 38-ամյա Լիա Հովհաննեսի Հունանյանը Կասյան փողոցում իր վարած Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էստակադային և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկրարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, 1-03 շտապ օգնության բրիգադը և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել է նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Ա. Սարգսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ բժիշկները փորձում էին օգնություն ցուցաբերել Լ. Հունանյանին, վերջինս պահում էր իրեն սանձարձակ՝ հայհոյանքներ տալով թե բժիշկների, թե փրկարարների, թե ոստիկանների ու թե քաղաքացիների հասցեին: Մոտ 30 րոպե նա չէր ենթարկվում իրեն օգնության ձեռք մեկնողներին ու անընդհատ ասում էր, թե՝ իմ ավտոս խի՞ պիտի սենց լինի, էս ո՞վա էս օրը քցել: Տեսնելով, որ չեն կարողանում կարգի հրավիրել վարորդուհուն, ահազանգով ժամանեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր 10 րոպեից ավելի համոզում էին, որպեսզի նա իրեն կոռեկտ պահի, սակայն դա օգուտ չտվեց, ու երբ ոստիկանները փորձեցին մոտենալ նրան, նա հայտնի Վարդգես Գասպարի նման պառկեց գետնին ու սկսեց հայհոյանքեր ու սառնալիքներ տալ: Ստիպված, Արաբկիրի ոստիկաննեըը նրան գետնից վերցրեցին ու տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Հունանյանը ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկն է: Լ. Հունանյանը հրաժարվել է բժշկական փորձաքննությունից, որպեսզի պարզվեր իր սթափության աստիճանը, ինչի համար էլ համարվում է, որ նա եղել է ոչ սթափ և ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով: Դեպքի վայր էր ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am