Վատիկանն անհանգստացած է
TASS գործակալությունը փոխանցում է ,որ Սուրբ գահն անհանգստացած է ազդանշանից, որ աշխարհին տալիս է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներգաղթյալների հոսքի կանխման նպատակով Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու պլանով։ Վատիկանի դիրքորոշումն արտահայտել է կարդինալ Փիթեր Տարկսոնը, ով հանդիսանում է ամբողջական մարդկային զարգացման խթանման նախարարության ղեկավար: «Խոսքը ոչ միայն Մեքսիկայի, այլ աշխարհին ուղղվող ազդանշանի մասին է, և Սուրբ գահն անհանգստացած է և հույս ունի, որ Եվրոպայում ոչ ոք չի հետևի այդ օրինակին»,-ասել է նա։
