Թուրքիան սպառնում է
TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուին, Twitter միկրոբլոգում հայտնում է,որ Անկարան սպառնում է հրաժարվել ԵՄ-ի հետ միգրանտների տեղաբաշխման մասին պայմանավորվածությունից Հունաստանի Գերագույն դատարանի որոշումից հետո, որը մերժել է Թուրքիային արտահանձնել թուրք 8 զինծառայողներին: «Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, ընդհուպ մինչև ռեադմիսիայի մասին Հունաստանի հետ երկկողմ պայմանագրի չեղարկում»,- ասել է Չավուշօղլուն:
