Մերկելն ու Օլանդը՝ Թրամփի հետ ունեցած խնդիրների մասին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում բանակցությունների ժամանակ հայտնել է, որ ԵՄ երկրների ղեկավարությունը խնդիրների է բախվում ԱՄՆ նոր վարչակազմի հետ ընդհանուր դիրքորոշումների որոնման ժամանակ։ «Անկեղծ ասա՝ կան մարտահրավերներ, որոնք նետում է ԱՄՆ վարչակազմը։ Դա վերաբերում է առևտրի կանոններին և նրան, ինչը մեր ընդհանուր դիրքրոշումն է աշխարհում հակամարտությունների լուծման հարցում:Քանի որ ամերիկացիներն ընտրել են Թրամփին, ապա նրա հետ անհրաժեշտ է բանակցել, սակայն դա անել «եվրոպական քաղաքականության ճիշտ լինելու համոզմունքով, առաջ մղել մեր արժեքներն ու շահերը»»,- ասել է Օլանդը։ Իր հերթին, Մերկելը անհանգստություն է հայտնել ԱՄՆ-ից ստացվող լուրերի առնչությամբ։
