Պերուի հյուրանոցներից մեկը փլուզվել և ընկել է գետը (տեսանյութ)
The Guardian-ը հայտնում է ,որ Պերուի Լիրկայ քաղաքում հինգշաբթի արտակարգ միջադեպ է տեղի ունեցել:Քաղաքի հյուրանոցներից մեկի փլուզումը պատկերող տեսանյութ է հրապարակել: Ինչպես պատկերվում է տեսանյութում, La Hacienda հյուրանոցը փլուզվել և ընկել է գետը: Եռահարկ զբոսաշրջային կացարանի հիմքը, որը կառուցված է եղել հենց գետի եզերքին, քայքայվել է անցյալ շաբաթ տեղացած հորդառատ անձրևների պատճառով: Տուժողներ չեն եղել, քանի որ բոլոր հյուրերը տարհանվել էին նախքան հյուրանոցի փլուզումը:
