Խոզի եւ մարդու հիբրիդ է ստեղծվել
Ինչպես տեղեկացնում է NATURE
News-ը , ամերիկացի, իսպանացի եւ ճապոնացի կենսաբաններն ստեղծել են քիմեռներ՝ խոզի եւ մարդու հիբրիդներ,որը հրապարակվել է Cell հանդեսում:
Գիտնականները խոզի ավելի քան 1,4 հազար սաղմեր մտցրել են մարդու մակածված ցողունային բջիջների երեք տիպերից մեկում: Այնուհետեւ սաղմերը պատվաստվել են մայր խոզին, որտեղ դրանք հաջողությամբ զարգացել են: Մարդկային նյութի դինամիկային հետեւել են ֆլուորեսցենտային սպիտակուցի միջոցով, որի արտադրության համար ծրագրավորվել էին մարդու ցողունային բջիջներ:
Վերջինները խոզի սաղմում ձեւավորել են բջիջներ, որոնք տարբեր տեսակի հյուսվածքների, մասնավորապես, սրտի, լյարդի եւ նյարդային համակարգի հյուսվածքների նախորդներ են: Խոզի եւ մարդու հիբրիդներին թույլ են տվել զարգանալ երեք-չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո Էթիկական նկատառումներով դրանք ոչնչացվել են:
