Եվրամիության և Իրանի միջև համագործակցության հարցերով երկօրյա բանակցությունները կսկսվեն երկուշաբթի, Թեհրանում։
Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության Եվրոպայի և Ամերիկայի բաժնի ղեկավար Մաջիդ Թահթ Ռավանչին, գրում է РИА Новости-ն:
Արտաքին գործերով եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտի գլխավորությամբ եվրոպական պատվիրակությունը ժամանում է Թեհրան՝ համագործակցության մասին բանակցություններ անցկացնելու համար:
Ռավանչին նշել է, որ նման բանակցություններ նախատեսվում է անցկացնել կես տարին մեկ անգամ՝ Թեհրանում և Բրյուսելում: Երկխոսության ընթացքում սպասվում է մի շարք հարցերի քննարկում, նախևառաջ՝ Իրանի և Եվրոպայի միջև համագործակցությունն էներգետիկ, առևտրի, բանկային գործի և ֆինանսների ոլորտներում։
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը
Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը